• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնագետների վերապատրաստման քրոնիկոն

Արդեն երեք օր է, ինչ Մեդիակենտրոնում տեղի է ունենում կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստում: Մասնակիցները ծանոթանում են կրթահամալիրի կայքին, ենթակայքերին, Դիջիթեք 2014 ստուգատեսի կայքին, ինչպես նաև հայտի գրանցման և մասնակցության մանրամասներին, կրթահամալիրի էլեկտրոնային պարբերականներին: ՏՀՏ հմտությունների մակարդակը պարզելու և դրանց պակասը լրացնելու նպատակով մասնակիցներին ներկայացվեցին որոշ ծրագրեր և տրվեցին առաջադրանքներ: Ներկայացվեց նախագծային, հեռավար-առցանց և նոթբուք-նեթբուքային ուսուցումը: Վերապատրաստման երկրորդ օրը բոլոր մասնակիցները ստեղծեցին իրենց աշխատանքային բլոգները, ուր և պետք է վերապատրաստման վերջում հրապարակեն իրենց նախագծերը: Վերապատրաստման մասին մասնակիցների լուսաբանումը կարող եք տեսնել նրանց բլոգներում:
 
  1. Նաիրա Գրիգորյան
  2. Լուիզա Քեշիշյան
  3. Սուսաննա Եդիգարյան
  4. Արփինե Սիմոնյան