• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արագածի հարավային գագաթը հյուրընկալեց հին ու նոր Սեբաստացիներին

   Հին ու նոր Սեբաստացիներից կազմված վաթսուն հոգանոց խումբը մի քանի ջոկատներով սեպտեմբերի մեկը դիմավորեց Արագածի հարավային գագաթին: Որպես ուսումնական տարվա սկիզբ՝ արդեն ավանդույթ դարձած բարձունք հաղթահարելը, միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է: Քարե լճից մինչև գագաթ` 700 մ. բարձրությունը ջոկատները հաղթահարեցին երբեմն տրտնջալով, բայց միասնական: Իմ ջոկատը տարբերվում էր նրանով, որ մեզ հետ ութ ամյա Սեբաստացի ունեինք՝ Արշիլը, և միայն մե՛ր ջոկատից երկու հոգի համարձակվեցին լողալ Քարե լճում, դե իհարկե, տիար Գևորգի հետ միասին: Վերելքը հաղթահարելու հոգնածությունն ի չիք էր դառնում, երբ տիար Գևորգը Արագածի գագաթին մկրտում էր առաջին անգամ բարձրացողներին: Ի դեպ, իմ Արագածյան կնքահայրն Ալբերտ Տոնոյանն էր, ով անցյալ շաբաթ՝ օգոստոսի 25-ին կատարում էր մկրտությունը: