Նկարագրություն:
Հուլիսի 23-ին մաեստրո Հարություն Թոփիկյանի ծննդյան առիթով բացառիկ երաժշտական-մշակութային միջավայր էր ստեղծվել Մեդիակենտրոնում: Կոմիտասագետ, երաժիշտ Արթուր Շահնազարյանի, Փարիզից այցելած հայտնի հայ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանի, Երևանի կամերային և «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբերի գեղ. ղեկավար Հարություն Թոփիկյանի հանդիպումը նոր համագործակցության, կրթահամալիրում երաժշտական կրթության զարգացման, նոր փուլի մեկնարկ էր, որը ուժ է հաղորդում մեր որդեգրած առաքելությանը...