«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Մանեն «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»: Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին:
Իսկ մյուս կույսի` Նունեի մասին, Մովսես Խորենացին գրում է. «Իսկ երանելի Նունեն այնտեղից գնաց, որ Վրաստանի մյուս գավառներին էլ քարոզի իր անապական լեզվով, շատ հասարակ կերպով շրջելով, առանց որևէ ավելորդի, աշխարհից և աշխարհային ամեն բանից հրաժարված, ավելի ճիշտ խոսելով`խաչվելով, կյանքը դարձնելով մահվան կրթության միջոց»:
Ըստ հայկական, վրացական, ռուսական աղբյուրների, Սուրբ Նունեն (Նինո, Նինա)...