• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ներկայացվեցին նախագծերը

Մայիսի 22-ին` ժամը 15:00, մեդիակենտրոնում տեղի ունեցավ Հանրապետության տոնի նախագծերի ներկայացում: Պարոն Բլեյանը ներկայացրեց, որ մայիսի 28-ին` Հանրապետության տոնի առթիվ իրականացվելու են «Կենսամշակութային արշավ», «Բարձրունքների նվաճում» և «Բռնադատվածներ» նախագծերը: Բարձունքներ հաղթահարող խմբերը ցուցադրեցին տեսահոլովակներ այն բարձունքների մասին, որոնք պետք է բարձրանան: Ներկայացվեցին Նաև Թբիլիսի և Շուշի մեկնող խումբերի ծրագրերը: 
Նախագծերին ծանոթանալու էր եկել  Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ  գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ելույթ ունեցավ  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը` Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ:   Գեղարվեստի ավագ դպրոցի սաները ներկայացրեցին մի քանի էդյուտներ: 
Իսկ մեդիակենտրոնի սրահում Նավասարդ սրբազանին ներկայացվեցին Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության և Բռնադատվածները նախագիծը:
 
Լուիզա Ավագյան, Էլեն Հովհաննիսյան  info-լրագրողներ

Լուսանկարները՝ Ռաֆայել Խաչատրյանի, Էլեն Հովհաննսիյանի