«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
«Սիրելի սովորողներ և ուսուցիչներ, մայիսի 28-ը Հայաստանի 1-ին Հանրապետության անկախության օրն է, որը կրթահամալիրում նշվում է հայաստանյան բարձունքների հաղթահարմամբ: Այս կապակցությամբ առաջարկում եմ մայիսի 26-ից 28-ը մեկնել եռօրյա ուսճամփորդության Գորիս քաղաք (գիշերակացի խնդիր չունենք): Սա միայն ճամփորդության առաջարկն է, իսկ այցելությունների վայրերը և ավելի հստակ ծրագիրը ակնկալում եմ կազմել ձեր օգնությամբ: Սպասում եմ առաջարկությունների և հետաքրքիր նախաձեռնությունների»:
Այս առցանց քննարկումը կազմակերպել է Հիմնական դպրոցի դասավանդող Գոհար Բալջյանը: Նրանց ակտիվ քննարկումը կարդացեք: Ինչու՝ ոչ, նաև մասնակցեք:
Սպասում ենք մյուս քննարկումներին: