• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ով էնպիսի գովազդի անի, որ ...

«Բարձունքների հաղթահարում» նախագծի համար info.mskh ակումբը հայտարարում է ԳՈՎԱԶԴԻ մրցույթ: 

Ով էնպիսի գովազգ անի, որ մենք ասենք լավն է, կարժանանա մրցանակի: 

Գովազդը պետք է.

  1. հնարավորինս դիպուկ ներկայացնի նախագիծը
  2. ունենա նոր ու ստեղծագործական (կրեատիվ) լուծում
  3. Դինամիկ լինի

Գովազդը կարող են լինել ռադիո, վիդեո կամ տեքստային տարբերակներով: 

  1. վիդեո-գովազդի տևողությունը  չգերազանցի 30 վայրկյանը
  2. ռադիո-գովազդի տևողությունը՝ 20-30 վայրկյան
  3. տեքստային գովազդը՝  70 բառը: 

Մրցույթը կամփոփվի մայիսի 10-ին՝ Մեդիաուրբաթի ժամանակ: 

Մրցույթի ձեր նյութերն ուղարկեք [email protected] կամ [email protected] հասցեներին: