• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բարձունքի հաղթահարում» ուսումնա-հայրենագիտական նախագիծ

«Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը միասնաբար իրականացվում է տարին երկու անգամ` սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ին։ Նախագծի մեկնարկը տրվել է 2012թ. սեպտեմբերի 21-ին։

Ուսումնա-հայրենագիտական ճամփորդության խումբը` տարատարիք կամ հասակակից սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, լրագրողներ, պարզապես բարեկամներ։ Խմբում կարող են լինել ինչպես կրթահամալիրի, այնպես և քաղաքի, հանրապետության տարբեր դպրոցների սովորողներ։  

Նախագծի մեկնարկ. բարձունքը նվաճող խմբի` ուսումնա-հայրենագիտական մեկօրյա կամ բազմօրյա ճամփորդության նախագծի առցանց քննարկում: Բարձունքն ընտրվում է  ըստ սովորողների տարիքային խմբի հնարավորությունների:

Նախագծի հայտերը  «Բարձունքի նվաճում» էջում (բլոգում) գրանցվում են առցանց քննարկումից հետո։ 

Կրտսեր խմբերը (1-3-րդ դասարանցիներ) ընտրում են Երևանի ու նրա մոտակա բարձունքներից (բլուրներից) մեկը: 

Միջին տարիքի խմբերը (4-8-րդ) ընտրում են միջին բարդության բարձունքներ (սարեր):

Ավագ տարիքի խմբերը (9-12-րդ դասարան, քոլեջ) ընտրում են ավելի բարդ բարձունքներ (սարեր, լեռնագագաթներ):

Հանրակրթական կամուրջներ։ Բարձունքը ընտրելուց և հայտը գրանացելուց  նախագծային խումբը կապ է հաստատում բարձունքի մոտակա բնակավայրի դպրոցի, հասակակիցների խմբի հետ, նրանց ներգրավում նախագծում, իրականացնում կրթական փոխանակման այլ աշխատանք։

Իրականացվող նախագծի բաղադրիչները` աշխարհագրական, բանահյուսական, մշակութային, բնապահպանական, պատմական, հասարակագիտական, կրթական փոխանակման, «Խոնարհված եկեղեցիներ» և այլ, «Բարձունքների նվաճում» էջում ներկայացվում են մինչև ճամփորդությունը և ճամփորդությունից հետո։  Կրթական փոխանակման բաղադրիչը ենթադրում է նաև հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 8-րդ հավաքի արդյունքների ներկայացում, մշակութային բաղկացուցիչը ներառում է նաև միասնականացնող երգերի, պարերի, ասմունքի ծրագիր։ 

Նախագծի լուսաբանումը։ Նախագծի իրականացման բոլոր փուլերը լուսանբանվում են` գովազդի և ներկայացման համար օգտագործելով բոլոր մեդիամիջոցները, սովորողների և ուսուցիչների բլոգներում, սոցիալական ցանցերը։

Նախագծի մասնակիցների անվտանգության ապահովում։ Խմբի երթուղին գրանցվում է  ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումում։ Կոնտակտային տվյալները գրանցվում «Բարձունքների նվաճում» էջում։ Խումբը ունենում է առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ։ Անցկացվում են անվտանգության նախնական պարապմունքներ, տրվում են անհրաժեշտ հրահանգներ։ 

Հանրապետության և կրթահամալիրի դրոշները խումբը տանում է իրար փոխանցելով, ծածանում է իր նվաճած բարձունքին։ 

Մեկօրյա ճամփորդությունը սկսվում է միաժամանակ` մայիսի 28-ին` ժամը 8.00, Սուրբ Երրորդություն եկեղեցու հրապարակից։ 

Նախագծի հաշվետվությունը ներկայացվում է ղեկավարի բլոգում և «Բարձունքների նվաճում» էջում։  

Նախագծի արդյունքներն ամփոփվում է մայիսի 31-ի մեդիաուրբաթում` ուսումնական ճամբարների պաշտոնական բացման ժամանակ։ 

Նախագծի ղեկավարներ Նոյեմի Անդրեասյանը, Իվետա Ջանազյանը իրենց օգնականների հետ վարում են «Բարձունքների նվաճում» էջը (բլոգը), դրա միջոցով նաև իրականացնում խորհրդատվություն, հրահանգավորում։ 

Լուսանկարը՝ Էմանուել Ագջոյանի