• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք ուսումնական էքսպոյում ենք

 

Այսօր Երևանում բացվել է Ուսուցումը Հայաստանում էքսպո ցուցահանդես: Մասնակցում են տարբեր բուհեր ու մենք:

Էքսպոյի տարածքը մեծ չի, բայց տաղավարներում ակտիվություն է նկատվում: Մենք զրուցեցինք էքսպո սերվիսի տնօրեն Ռաֆիկ Գագոյանի հետ:  Նա մեզ տեղեկացրեց, որ էքսպոյին մասնակցում է 20  կազմակերպություն, կան նույնիսկ այնպիսինները, որոնք արդեն մի քանի անգամ են մասնակցում: Հայաստանյան կազմակերպություններից բացի ներկայացված են նաև արտասահմանյանները ՝ ռուսական, լատվիական կազմակերպություններ, այստեղ էր նաև British cunsil –ի տաղավարը:  Ըստ էքսպոյի ժամատախտակի այցելում են տարբեր դպրոցներից խմբեր: Ինչպես միշտ ամենաուրախ տաղավարը մերն է, քանի որ Տիեզերք ակումբն այստեղ է բերել իր աստացուցարանը: Շատերին են հետքրքրում նաև մեր գրիչներն ու ինտերակտիվ գրատախտակը:

Էքսպոյի մասին մենք դեո կպատմենք, առայժմ այսքանը:

Սողոյան Լիլիթ

Սողոյան Սաթենիկ

info-mskh.am