• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դեռ քանի~ բարձունք կա չհաղթահարված...

Մոտենում է մեր առաջին Հանրապետության տոնը: Ի՞նչ եք ասում, նոր բարձունքներ չհաղթահարե՞նք: 

Սեպտեմբերին մենք միայն մի քանիսը նվաճեցինք, իսկ մեր Հայրենիքը բազում բարձունքներ ունի, որ սպասում են մեզ: Սպասում են մեր դրոշին, որ իրենց գագաթին է ծածանվելու:

Ի´նչ եք կարծում, չարժե պատվել մեր լեռները մեր ներկայությամբ, մեր երգով, մեր վստահությամբ, որ պիտի գոչենք` մենք ենք մեր Հայրենիքի տերը: Հայոց լեռներ, ես հայորդի եմ, Հայկի ժառանգն եմ ու տեր եմ իմ ժառանգությանը: 

Դե, ուրեմն եկեք պատրաստվենք, բավական ժամանակ կա մինչև մայիսի 28-ը, ավելացնենք մեր ճամփորդությունների աշխարհագրությունը` Արցախով, Արևմտահայաստանով, մեր Հանրապետության քիչ ու շատ հայտնի, հեշտ ու դժվար հաղթահարվող գագաթներով: 

Տիար Բլեյանի առաջարկով մեկնարկում ենք «Հաղթահարենք գագաթները» նախագիծը: Շուտով կներկայացնենք առաջարկներ, սակայն սպասում ենք ձեր առաջարկներին, խորհուրդներին ու կարծիքներին: