Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2013թ. մայիսի 13-18
Մասնակիցները՝ հանրակրթական դպրոցի մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ
Ծրագրում`
1. «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» հեղինակային կրթական ծրագրի կազմակերպում, արդյունքներ և տարածում
- կրթահամալիրը կաբինետ-ընթերցարանների, կաբինետ-արհեստանոցների, կաբինետ-լաբորատորիաների, կաբինետ-արվեստանոցների, կաբինետ-սրահների, կաբինետ-դահլիճների համակարգ
- ուսումնական նախագծերը` սովորողի և դասավանդողի համատեղ ուսումնական աշխատանք
Մայրենի լեզվի, գրականության (ընթերցանության) ուսուցման խնդիրների վերաբերյալ հանրապետական քննարկում-կլոր սեղան
- ուսուցման կազմակերպման մեդիագործիքները` սովորողների, դասավանդողների բլոգներ, կայքեր
- ուսումնական պարապմունքի կազմակերպման ձևերը` դպրոցի ընդհանուր, դասարանի, խմբի, ակումբի
- հեղինակային կրթական ծրագրերի տարածման աշխատանք
2. «Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձ
3. Հեղինակային կրթական ծրագրի գնահատում
- 1-ին դասարանցիների «Մեդիագետ եմ» նախագիծը
- կրթական ծրագրերի ելքեր. 4-րդ, 6-րդ, 9-րդ, 12-րդ դասարանցիների ուսումնական գործունեության ամփոփման նախագծեր
Հավաքի`
- բաց պարապմունքները կազմակերպվում են կրթահամալիրի դպրոցներում, նախակրթարաններում.
- քննարկումները կազմակերպվում են առցանց, կլոր սեղանները` հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցներում.
- մանկավարժական հոդվածները հրապարակվում են դասավանդողների բլոգներում և «Դպիրում»` սկսած 66-րդ համարից, ըստ պատրաստության.
- սովորողների հետազոտական-ստեղծագործական աշխատանքները հրապարակվում են անհատական բլոգներում և «Լուսաստղում»։
Արտերկրից ներկայացվող հոդվածի հայերեն թարգմանությունը կրթահամալիրում ապահովվում է: Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի հյուրատնից:
«Փորձարարական մանկավարական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագիր