• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գրքի տոն կրթական հաստատությունում» ուսումնական նախագիծ

Կրթահամալիրում գրքի տոնին մասնակցում են հայաստանյան հրատարակչությունները՝ «Զանգակ», «Էդիտ Պրինտ», «Արևիկ», «Մանմար» և այլն, ժամանակակից հայ գրողները, բանաստեղծները։Ամեն մեկի ընդունելության համար մշակվում և իրականացվում է ենթածրագիր՝ ցուցահանդես-վաճառք, գրքերի քննարկումներ, ուսումնական թատերական ներկայացում, գրքի նվիրատվություն:

Նախագծում առաջինը «Զանգակ» հրատարակչությունն է։ 

«Զանգակ» հրատարակչություն
Ժամանակը՝ փետրվարի 28 - մարտի 1
Վայրը՝ Մայր դպրոց, ՀԱԹ, Բաբաջանյան 25 (հեռ. 093562877)

Ծրագիր
1. Ցուցահանդես-վաճառք
2. «Դասական մատենաշարից». գրքի շնորհանդես 5-9-րդ դասարանցիների համար (10 տարեկանից բարձր)
- Ստիվենսոն «Գանձերի կղզի»
- Լուիս Մեյել Էլ Քոտ «Փոքրիկ տիկիններ»
- Բաում «Օզի կախարդը»
- Յոհաննա Սպայրի «Հայդի»
3. Ընթերցանություն-քննարկում
4. Ֆիլմի դիտում
Գրադարանը թվայնացրել և մասնակից դասարաններին տրամադրում է վիպակներից հատվածներ։

Փետրվարի 28-ին այցելում են.
Ժամը 10:00-11:30   չորրորդ դասարաններ
Ժամը 11:30-13:00   հինգերորդ դասարաններ
Ժամը 13:30-15:00   վեցերորդ դասարաններ
Մասնակցում են նաև ծնողները:

Մայր դպրոցի  ցուցասրահ
- Էլեկտրոնային նյութերի ցուցադրություն (խմբային և անհատական)
- Գեղարվեստի ավագ դպրոցի սաները, գրքերի հերոսների կերպարներով, դիմավորում են մասնակիցներին, հյուրերին:
Գրքի տոնի կապակցությամբ  խոսք.
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի ողջույնը
- «Զանգակ» հրատարակչության ներկայացուցչի ողջույնը
Հերոսները բաժանվում են խմբերի։ Յուրաքանչյուր դասարան` իր դասվարի և հերոսի հետ իրեն հատկացված տեղում զբաղվում է իր ընտրած գործունեությամբ. քննարկում, վերլուծում, բեմականացում, մինի թատերական ներկայացում:
Կլոր սեղանի շուրջ բոլոր մասնակիցները ներկայացնում են  իրենց սիրելի հատվածը և դիտում են իրենց իսկ ստեղծած նյութը կամ ֆիլմը, որը կառաջարկենք մենք: Յուրաքանչյուր դասարան պետք է ապահովի լուսաբանումը:

Մարտի 1-ին
Ժամը՝ 10:00-11:30  յոթերորդ դասարաններ
Ժամը՝ 11:30-13: 00 ութերորդ դասարաններ
Ժամը՝ 13:30-15: 00 իններորդ դասարաններ
Մայր դպրոց, Ցուցասրահ
- Ցուցահանդես-վաճառք - Ցուցասրահ
- Գնված գրքերով պար- Մարմարյա սրահ
- Գրքերով ֆլեշմոբ – Մարմարյա սրահ
- Ընթերցանություն, քննարկում, վերլուծում, բեմականացում, մեդիանյութի ստեղծում, մինի թատրոն - ընթերցասրահ
Խմբերը կառանձնանան իրենց համար հատկացված տարածքներում:

Ծրագրի պատասխանատուներ ՝ կրթահամալիրի դպրոցների ծրագրի ղեկավարներ և կազմակերպիչներ