• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ատամհատիկյան հիշողություններ

Բարև Կրթահամալիր: Ես Լիլին եմ: Ծնվել եմ 21.03.2011թ: Պատկերացնում եք, դեռ 1.8 տարեկան եմ ու արդեն համարյա բոլոր ատամիկներս ունեմ: Բոլորն էլ առողջ ու ճերմակ:

Երևի նայում եք նկարիս ու մտածում. “Տեսնես ի՞նչ է դառնալու էս էրեխան”: Սկզբից հավաքեցի մի բուռ չիր ու չամիչ (պետք է չէ՞ ատամներս ըստ նպատակի օգտագործեի), հետո տեսա, որ մայրիկիս գիրքը հենց այնպես դիմացս էին դրել, իսկ ես այնքան էի փորձել վերցնել այն, բայց մերոնք վախենում էին, թե կպատռեմ, ու չէին տալիս: Վերցրեցի ու սկսեցի լուրջ դեմքով ուսումնասիրել: Սթափվեցի մերոնց ուրախ ծափերից: Ա՛յ քեզ բան, ուրեմն կարելի է նաև մորաքրոջս հեռախոսն էլ վերցնել:  Այդպես հերթով ինձնով արի դիմացս դրված ամեն ինչ:

Չեմ որոշել, ինչ եմ դառնալու, հիմա միակ մտածմունքս այն է, թե ինչպես հասնեմ մայրիկիս զգեստապահարանի վերևի դարակին…