• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այցելություն Սևանի Լճաշեն գյուղ

Նկարագրություն: 
Սևանի Լճաշեն գյուղում տեղի ունեցավ <<Մեր կիկլոպյան յուրօրինակ պատը>> նախագծի բացումը: Նախաձեռնողը <<Սևակ>> միությունն էր: Լճաշենում հավաքված պլաստիկ շշերից և կենցաղային այլ աղբից ստեղծվել է յուրօրինակ մի <<պատ>>, որի հեղինակը արվեստագետ Ալինա Մնացականյանն է: Մենք եղանք նաև գյուղի տարածքում գտնվող կիկլոպյան ամրոցի մոտ: Մաքրման աշխատանքներին մասնակցել են նաև <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սովորողները: Այնուհետև տեղի ունեցավ յուրօրինակ <<պատի>> բացումը, խոսեցին և' հեղինակը` Ալինա Մնացականյանը, և' գյուղի բնակիչները, և' <<Սևակ>> միության ղեկավարը` Նազենին: Մենք էլ, առիթից օգտվելով, գյուղի բնակիչներին նվիրեցինք մեր դպրոցի դասագրքերից: Շատ հետաքրքիր ու տպավորիչ օր էր: Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներ