9-5 դասարանի սովորող Ռուստամյան Դավիթը հիվանդացել է ջրծաղիկ վարակիչ հիվանդությամբ:
Ջրծաղիկի ժամանակ կլինիկական առողջացումը սկսվում է ոչ շուտ, քան հիվանդության 10-րդ օրը: Հիվանդը համարվում է վարակիչ ցանավորման ամբողջ ընթացքում և մինչև 5-րդ օրը՝ հաշված ցանավորման վերջին էլեմենտի ի հայտ գալը:
Խորհուրդ է տրվում հաճախել կրթական հաստատություն կլինիկական առողջացումից 10-14 օր հետո:
Կրթահամալիրի առողջապահական ծառայությունը իրականացնում է կարանտինի հետ կապված անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
Մաղթում ենք Դավիթին առողջացում և վերադարձ դասերին, քննություններին:
Կրթահամալիրի առողջապահական ծառայություն