Ավագ դպրոցի գրասենյակից հայտնում են, որ 10-1 դասարանի սովորող Մանուկյան Մոնիկան հիվանդացել է կարմրուկով:
Կարմրուկը սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է:
Ըստ գոյություն ունեցող առողջապահական հրահանգների, կարանտին չի սահմանվում այն կոնտակտավորների նկատմամբ, ովքեր նախկինում հիվանդացել են , պատվաստված են կամ ունեն կարմրուկի դեմ հակամարմիններ՝ 1:5-1:10 տիտրով: Մնացածների նկատմամբ սահմանվում է կարանտին շփման պահից հաշված մինչև 17 օր:
Մեկ տարեկան և ավելի մեծ երեխաները , որոնք չեն հիվանդացել և ունեցել են կոնտակտ կարմրուկով հիվանդի հետ, ենթակա են վակցինացիայի: