• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկնաբանում եմ ձեր պատասխանները

 

1. Խիստ թերագնահատում եք իմ հնարավորությունները: Ասեմ, որ իմ հայրիկն էլ է կաթ սիրում: Նա ամեն օր խմում է ,,Չանախ,, ֆիրմայի, 400-450 գրամ կաթ: Ես հաստատ հայրիկից պակաս չեմ: Անահիտ մորաքույր, դե հիմա հաշվի'ր: Աիդա տատիկ ջան, ինչո՞վ սա մեդիաօլիմպիկի առաջադրանք չի դասվարների համար:

2. Տակդիր անունը ես մայրիկիցս հաճախ եմ լսում, բայց այս անվանումը հայրիկիս իսկի դուր չի գալիս: Ասում է, տաքդեղի նման է հնչում:Սա էլ թող լինի մեդիաօլիմպիկի առաջադրանք: Լավ է բոլոր փոքրիկների ամենահավատրիմ բարեկամ տակդիրը մանկական անուն ունենա: Ասենք` բեբեիկ...

3. Նիկոլի ընտրատարածքը բոլորդ ճիշտ եք նշել, Նիկոլի նվիրած ճոճը, ինչպես Լիլիթիկ քույրիկի նվիրած սայլակը, ինձ շատ  դուր են գալիս: Ես մեծանում եմ, որ շուտ նստեմ դպրոց-պարտեզի նվիրած աթոռասեղանին ու ձեր նվիրած գդալ-մդալով, աման-չամանով ճաշիկ ուտեմ, իհարկե` կաթիկից հետո:

Իսկ ասուլիսը շատ հոգնեցուցիչ բան է: Ասուլիսից հետո, 20:30-ին ես մուշ-մուշ քնել եմ և արթնացել առավոտյան ժամը 05:00-ին: Սա անընդհատ քնի իմ նոր ռեկորդն է, որի համար շնորհավորում եմ մայրիկիս: