• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուր 2012թ.

 

Էկոլոգիական նախագծերի ամենամյա 2-րդ մրցույթ[1]

Ապրիլի 26-28

Էկոտուրը 8-12-րդ դասարանցի սովորողների խմբերի բաց մրցույթ է, որի միջոցով մասնակիցները հասարակության և իշխանությունների ուշադրությունն են հրավիրում բնապահպանական խնդիրների վրա և առաջարկում են իրենց լուծումները: էկոտուրին կարող են մասնակցել Երևանի, հանրապետություն մարզերի հանրակրթական հաստատությունների սովորողների խմբերը` ուսուցչի հետ կամ առանց ուսուցչի:

Էկոտուրին մասնակցության հայտ ներկայացնող խումբը մինչև մրցույթը պատրաստում  է նյութեր` տրված բոլոր թեմաներով.   

1.     Մթնոլորտի աղտոտումը Հայաստանի Հանրապետությունում

2.     Բնական և տեխնածին աղետներ Հայաստանի Հանրապետությունում

3.     Թափոններ, աղբի հիմնախնդիրը

4.     Ճառագայթումը մեր շրջապատում

5.     Ջուր, անձրևաջրերի և հալոցքաջրերի օգտագործումը, քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

6.     Սննդային թունավորումներ, մոդիֆիկացված օրգանիզմներ

7.     Տերևաթափ և շրջակա միջավայրի էկոլոգիա

8.     Ընդերքի ռեսուրսների անխնա օգտագործումը և էկոլոգիական հետևանքները

9.     Աղմուկը և մեր առողջությունը

10.  Էներգախնայողությունը մեր բնակավայրում

 

Ժամանակացույց

  • Թիմերի ձևավորումը և հայտի գրանցումը` մինչև 1.04.2012թ.
  • Թեմաների պատրաստումը` մինչև 23.04.2012թ.
  • Մրցույթի կազմակերպում`  26.04 -28.04.2012թ.

Մրցույթի աշխատակարգ

Մասնակիցները մրցում են 3-ական խմբերով, երեքական փուլով:

Փուլ 1: Առաջինը ներկայացնող թիմն է. նա  ներկայացնում է վիճականությամբ ընտրված  առաջին թեման:

Երկրորդ թիմը  ընդիմադիրն է, որը հետո հարցեր է տալիս, դիտարկում, ճշտում և լրացնում:

Երրորդ գնահատող թիմը գնահատում է երկու թիմերի աշխատանքը:

Փուլ 2: Թիմերը փոխում են դերերը և վիճակահանությամբ ընտրվում է երկրորդ թեման:

Փուլ 3: Թիմերը փոխում են իրենց դերերը և վիճակահանությամբ ընտրվում է երրորդ թեման:

Երեք փուլերի աշխատանքը գնահատում և ամփոփում է մասնագիտական անկախ հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են հանրապետության` այս ասպարեզի հայտնի մասնագետները:

Գնահատվում է թիմի` հիմնախնդրին վերաբերող գիտելիքները, աշխատանքի հետազոտական բնույթը, ինքնուրույն կատարումը, ներկայացման ձևը, հարցերի մանրամասն քննարկումը, առաջարկվող կիրառական լուծումները, համատեղ աշխատելու ունակությունը, միմյանց օգնելու կարողությունը:

Հաղթող թիմերից ընտրվում է հավաքական թիմ, որը Հայաստանը կներկայացնի Վրաստանում կայանալիք երիտասարդ էկոլոգների միջազգային էկոտուրին կամ կմասնակցի 5-օրյա միջազգային օլիմպիական ճամբարի:

[1]Տեղեկանք:Հայաստանում դպրոցականների առաջին էկոտուրը անցկացվել է  2011թ. ապրիլի 26-30-ին Երևանի  «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում, որն ունի էկոլոգիական լավ ավանդույթներ, մասնակցել է էկոլոգիական տարբեր ծրագրերի, այդ թվում` միջազգային, շահել և իրագործել է «Մաքուր համայնք» դրամաշնորհը,  միշտ ուշադրության կենտրոնում է պահում միջավայրի մաքրությունը, թղթի թափոնների հավաքումը, թափոնների երկրորդական օգտագործումը: