• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում տրվող անվանական մրցանակներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2022թ.

«Հակոբ Հակոբյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ բնագիտության, տեխնիկակական-ինժեներական ստեղծագործության, էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում բլոգային-նախագծային-լաբորատոր ուսուցման կազմակերպման, տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողին՝ բնագիտության, տեխնիկակական-ինժեներական ստեղծագործության, էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման համար։

«Տիգրան Հայրապետյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
  • Կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

«Վահան Ասատրյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ ռազմամարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցի, քոլեջի սովորողին՝  ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար։

«Մխիթար Սեբաստացի»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար։

«Ռուդիկ Հարոյան»՝

  • մանկավարժական աշխատողին ` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության  բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման, տարածման համար։

«Աիդա Պետրոսյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման, արդյունքների համար։

«Վարպետ Պետո»՝

  • Կրթահամալիրի աշխատողին՝ ուսումնական ֆիզիկական միջավայրի բարելավման նախագծերի համակարգման, իրականացման համար.
  • կրթահամալիրի  միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝  միջավայրի խնամքի, բարելավման նախաձեռնությունների, նախագծերի համար:

«Վանո Սիրադեղյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։

«Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»՝

  • Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման, տարածման մեջ էական ներդրում ունենալու համար.
  • Կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով ծրագիր, ուսումնական նյութեր ստեղծելու համար։

«Իմացումի հրճվանք»՝

  • Դասվարին, ուսուցչի օգնականին՝ համագործակցային (այդ թվում՝ ընտանեկան դպրոցների հետ) նախագծերի մշակման-իրականացման համար, իր ստեղծած ուսումնական ռեսուրների համար:

«Մուտք մանկավարժություն»՝

  • Այլ ոլորտից մանկավարժություն տեղափոխված մասնագետին, որի մանկավարժական գործունեության արդյունքը նկատելի է կրթահամալիրային նախագծերում։

«Ձմեռ Պապ»՝

  • Կրթահամալիրի աշխատողին, սովորողին, նախագծային խմբին՝ կոնկրետ նախագծի (նախագծերի) համար, որտեղ ակնհայտ են հեղինակային-նորարարական մոտեցումները, շարունակականությունը, այլոց կողմից կիրառելությունը։

Անվանական մրցանակները տրվում են՝

  • «Տիգրան Հայրապետյան»՝ մարտի 18-ին, «Ձոն Տիգրանին» ամենամյա հանդիսության ժամանակ.
  • «Հակոբ Հակոբյան», «Աիդա Պետրոսյան», «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Իմացումի հրճվանք»՝ հունիսյան ճամբարների ժամանակ,
  • «Վահան Ասատրյան»՝ ռազմամարզական աշնանային խաղերի ամփոփման ժամանակ.
  • «Մխիթար Սեբաստացի», «Մուտք մանկավարժություն», «Ռուդիկ Հարոյան», «Վարպետ Պետո», «Վանո Սիրադեղյան»՝ Սեբաստացու օրերին՝ կրթահամալիրի տոնին.
  • «Ձմեռ պապ»՝ տարեմուտի, 2023թ. հունվարյան ճամբարի օրերին։

Անհաղթահարելի խոչընդոտի պատճառով ժամանակին չտրված մրցանակները տրվում են տարվա վերջում։

Անվանական մրցանակի առաջադրում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողը, 6-12-րդ դասարանի, քոլեջի սովորողը՝ որպես

  • անհատական առաջադրում, ինքնառաջադրում.
  • մանկավարժական խորհրդի, սովորողների, ծնողների, նախագծային խմբի անունից առաջադրում։

Յուրաքանչյուր մրցանակի համար առաջադրման կարգը հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը, առաջադրումը, հայտի քննարկումը կազմակերպում է մանկավարժության կենտրոնը։ Մրցանակակրին համաձայնությամբ որոշում է կրթահամալիրի մասնաժողովը, որի յուրաքանչյուր անդամ ծանոթ է ներկայացված բոլոր հայտերին, մասնակցել է բաց ներկայացման (փոփոխությունը՝ 2022թ. մայիսի 19-ի հրամանով).

Մրցանակակիրներին, բացի Ձմեռ պապից, որոշում է կրթահամալիրի մասնաժողովը, համաձայնությամբ։ «Ձմեռ պապ» մրցանակակիրներին որոշում է «Դպիր» մանկավարժական հանդեսի խմբագրական խորհուրդը։

Մրցանակ ստացած մանկավարժական աշխատողը ներկայանում է հոդվածով: Մրցանակակիրը  կրթահամալիրում նույն անվանակարգով մեկից ավելի մրցանակ չի կարող ստանալ:

Աղբյուրը