• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2012-2013 ուստարվա 1-ին կիսամյակի գործունեության գնահատման կազմակերպում

Նախագիծ

Սովորողի կիսամյակային ուսումնական գործունեության գնահատում

Մինչև հունվարի 26-ը`

  • սովորողը իր բլոգում հրապարակում է իր ուսումնական գործունեության կիսամյակային հաշվետվությունը, ըստ դասընթացների ծրագրերի` ուսումնական փաթեթները.
  • ուսուցողական ծրագրի գրասենյակը էլեկտրոնային մատյանում յուրաքանչյուր սովորողի համար լրացնում է կիսամյակային գործունեության ցուցանիշներ.
    Տանը ունեցած թվային միջոցները, ինտերնետը
    Բլոգի առկայություն (կցել հղումը), ստեղծման ամսաթիվ
    Բացակայություններ (hարգելի, անհարգելի)։ Մասնակցություն առցանց ուսուցմանը
    Մասնակցությունը մեդիաօլիմպիադաների (աշնանային, ձմեռային)
    Հանրակրթական Դիջիթեք 2013-ի հայտը (հղումը)
    Մասնակցությունը ուսումնական այցելությունների և 1-օրյա ճամփորդությունների (թվարկում)
    Մասնակցությունը հայրենագիտական բազմօրյա ճամփորդությունների, ճամբարների (թվարկում)
    Դպրոցի ենթակայքի աշխատանքին մասնակցություն (թվարկում, հղումներ)
    Առավոտյան ընդհանուր պարապմունքին մասնակցություն
    Առավոտյան ընդհանուր պարապմունքի, մեդիաուրբաթի նախագծի իրականացում
    Նյութական միջավայրի բարելավման նախագծի մասնակցություն (թվարկում)
    Ուսումնական այլ նախագծի մասնակցություն (թվարկում)
    Էլեկտրոնային փոստի օգտագործում
    Մասնակցություն առցանց դասերին
    Մասնակցություն առցանց քննարկումներին (մասնակցության ձևը)
    Ցուցահանդեսների, այլ ստուգատեսների մասնակցություն
    Հետազոտական-ստեղծագործական աշխատանք
    Մասնագիտական փորձառություն
    Ուսումնական լրավճարներ
    Կարգապահական տույժեր
    Խրախուսանքներ

Տեղեկանքը հաստատում է ուսուցողական ծրագրի ղեկավարը։
Մինչև հունվարի 26-31-ը դասընթացների վարողները էլեկտրոնային մատյաններում գնահատում են սովորողի ուսումնական արդյունքները։

Դասավանդողի  կիսամյակային գործունեության գնահատում

Մինչև հունվարի 31-ը ուսուցողական ծրագրի գրասենյակը էլեկտրոնային մատյանում յուրաքանչյուր աշխատողի համար լրացնում է կիսամյակային գործունեության ցուցանիշներ.

  • Բաց թողած ժամերի քանակը` ըստ դասարանների և դրանց լրացումը
  • Առցանց ուսուցման  կազմակերպում (կցել հղումը, հղումները)
  • Ունեցած թվային միջոցները, ինտերնետը
  • Բլոգի առկայություն (կցել հղումը), ստեղծման ամսաթիվը, մուտքերի քանակը
  • Ուսումնական նախագծերի ղեկավարում (թվարկում)
  • Ուսումնական նախագծերի մասնակցություն (թվարկում)
  • Մասնակցություն աշնանային ստեղծագործական հավաքին (նշել` նախագիծ, հոդված, արտագնա կլոր սեղանի կազմակերպում, արտագնա կլոր սեղանի մասնակցություն)
  • Հանրակրթական Դիջիթեքի հայտ (հղումը)
  • Առցանց քննարկումներին մասնակցությունը  (թվարկում` առաջարկություն, հետևում)
  • Մասնակցությունը mskh.am-ի, դպրոցի ենթակայքի աշխատանքներին (հղումներ)
  • «Դպիրում», գիտական-մանկավարժական այլ հանդեսներում հրապարակված աշխատանքները  (կցել հղումը, հղումները)
  • Մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հետազոտական ճամբարներին (թվարկում)
  • Մասնակցությունը ուսումնական ճամբարին
  • Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին
  • Մասնակցություն մեդիաուրբաթին
  • Առավոտյան պարապմունքի, մեդիաուրբաթի նախագծի ղեկավարում (թվարկում)
  • Մասնակցություն կրթահամալիրից դուրս սեմինարի, գիտաժողովի, ստեղծագործական այլ հավաքի