• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ առաջին ուսումնական օրը

Այս ուսումնական տարվա առաջին օրն  ինձ շատ զարմացրեց: Եկա դպրոց ու տեսա նախկին համակարգչային սրահը չկա, մանկապարտեզը չկա, ֆիզկուլտուրայի դահլիճի հանդերձարանները չկան ու դահլիճում էլ ֆուտբոլ չի կարելի խաղալ, որովհետև ապակիները կարող են կոտրվել: Բայց առաջին հայացքից այսքան վատ թվացող բաների կողքին շատ ավելի լավ նորություններ կան՝ սրահը թվում է անսահման է իր մեծությամբ, իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք սահել անվաչմուշկներով, ուռա~, իսկ ֆուտբոլ մենք խաղալու ենք մայր դպրոցի խաղադաշտում: Ուսումնական տարվա առաջին օրը սովորեցինք կայքում  նյութ տեղադրել:
Մեր դասարանը համալրվել է ևս երկու հրաշալի աղջիկներով` Գայանեն և Մարիամը:
Մի խոսքով չգիտեմ ով ինչպես, բայց այս տարի որոշել եմ լուրջ մոտենալ դասերիս ու ավելի լավ սովորել, մայրիկիս խոսք եմ տվել: