Ապրիլի 13-ին ավարտվեց «Հասարակագիտական ստուգատես 2023»-ը, որն ամփոփվեց «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կլոր սեղան-հավաքով։ Ստուգատեսի համակարգող Վարդան Կարապետյանը և ստուգատեսին մասնակցած սովորողները ներկայացրին իրենց կատարած բոլոր աշխատանքները, հասարակագիտական նախագծերը, հանդիպում-քննարկումների արդյունքները, հասարակագիտական հոդվածների ընթերցում-վերլուծությունները, որոնք իրականացվել են հասարակագիտական ստուգատեսի ընթացքում։ Ամփոփիչ կլոր սեղանին ներկա էին նաև կրթահամալիրում հյուրընկալված վրաց գործընկերները, ովքեր սիրով հայտնեցին նաև իրենց կարծիքը և հանդես եկան համագործակցային առաջարկներով․․․
Լուսաբանում են Ավագ դպրոցի սովորողները՝
Նյութը՝ հասարակագիտական լաբորատորիայի բլոգում
Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի
Էջի լուսանկարը՝ Սոնա Բալայանի