• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարի օրագիր․ համագործակցություն Միջին դպրոցի մաթեմատիկների ջոկատի հետ

Այսօր ձմեռային ճամբարի երրորդ օրն էր։ Հանրակրթական Դիջիթեք 2023 ստուգատեսի շրջանակներում, հանդիպեցինք ընկեր Լիանայի մաթեմատիկների ջոկատի հետ։ «Սովորող-սովորեցնող» նախագիծն այսօր էլ վերածվեց արդյունավետ ու հետաքրքիր համագործակցության։ Մեր ավագ ընկերները օգնեցին մեզ յուրացնել learning apps ծրագիրը։ Մենք ո՛չ միայն հեշտությամբ սովորոեցինք նոր ծրագիրը, այլև հասցրինք հետաքրքիր խաղեր կազմել, խաղալ և առաջարկել դրանք մեր դասավանդողներին։ 

Առաջարկում ենք դիտել հանդիպման մասին պատմող տեսանյութը, իսկ ստեղծված խաղերը կներկայացնենք առաջիկայում։