ՀՐԱՄԱՆ
28.12.2021թ.
Շնորհել 2021թ. անվանական մրցանակները․
«Աիդա Պետրոսյան» մրցանակ՝
- Տաթևիկ Բլեյանին՝ քոլեջի կազմում 2-4 տարեկանների, 5-6 տարեկանների խմբերի քանակի ավելացման, խմբերում երեխաներին վայել նյութական միջավայրի ստեղծման համար․
- Քոլեջի ուսանողներ Դիանա Բարսեղյանին և Օկսանա Հարությունյանին՝ միջին դպրոցում սովորողի ընտրությամբ ծրագրավորողի գործունեության իրականացման համար ․
«Հակոբ Հակոբյան» մրցանակ՝
- Արմինե Գոգինյանին՝ մեղվաբուծության նախագծի իրականացման, Արատեսում մեղվաբուծության լաբորատորիան գործարկելու համար.
- Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Արտաշես Գրիգորյանին՝ GeoGebra ծրագրով մաթեմատիկական մոդելների ստեղծման նախագծի շարունակական իրականացման համար․
«Հեղինակային ծրագրի հեղինակ» մրցանակ՝
- Ժաննա Հակոբյանին՝ կրթահամալիրում ռուսերենի ուսուցման հեղինակային ծրագիրը մշակելու, գործընկերների հետ համագործակցելու, կրթահամալիրի մանկավարժությունը տարբեր միջազգային մանկավարժական մրցույթներում ներկայացնելու համար.
- Ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորող Հովհաննես Սարգսյանին՝ «Եռաչափ տպիչը՝ տեխնոլոգիական գործիք» ծրագիրը ստեղծելու, դասավանդողների, Արևելյան դպրոցի սովորողների հետ ծրագիրը իրականացնելու համար ․
«Իմացումի հրճվանք» մրցանակ՝
2021թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով աշխատողներին որպես մրցանակ տրամադրել 200.000-ական դրամ, սովորողներին՝ 60.000-ական դրամ։ Վճարումը կատարել կրթահամալիրի 2021թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:
Հիմք՝ կրթահամալիրի 2021թ. Ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2021թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի մասնաժողովի որոշումը (հավելված):
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2021թ․ անվանական մրցանակակիրների ընտրության գործող կարգի համաձայն անվանական մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։ Մրցանակի թեկնածուներին ներկայացրել են կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը և մանկավարժության լաբորատորիան՝ կրթահամալիրի դպրոցների, քոլեջի մանկավարժական խորհուրդների, մասնախմբերի, անհատների առաջադրմամբ։ Մասնաժողովի անդամներից ոչ մեկը ներկայացված թեկնածուներից որևէ մեկի մասին առարկություն չի ներկայացրել։ Առաջարկում ենք ճանաչել․
- «Աիդա Պետրոսյան» մրցանակակիրներ՝ Տաթևիկ Բլեյանին, Դիանա Բարսեղյանին և Օկսանա Հարությունյանին (ուսանողներ),
- «Հակոբ Հակոբյան» մրցանակակիրներ՝ Արմինե Գոգինյանին, Արտաշես Գրիգորյանին (սովորող),
- «Հեղինակային ծրագրի հեղինակ» մրցանակակիրներ՝ Ժաննա Հակոբյանին, Հովհաննես Սարգսյանին (սովորող),
- «Իմացումի հրճվանք» մրցանակակիր՝ Արմինե Գյոնջյանին։
Մասնաժողովի ղեկավար՝ Գևորգ Հակոբյան
Դեկտեմբեր 24, 2021թ