• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երևան-Փարիզ ճամբարի մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
23․05.2019թ.

Կրթահամալիրի կրթական փոխանակումների 2019-2020 ծրագրով-օրացույցով, Փարիզի «Մկնիկներ» ուսումնական կենտրոնի վարչական մարմնի հրավերով կրթահամալիրի ֆրանսիախոսների ակումբի և «Ակներ» ազգագրության ակումբի պատանիների նախագծային խումբը, ծնողների համաձայնությամբ, ս․թ․ մայիսի 25-ից հունիսի 4-ը լինելու է Փարիզում։ Այդ նպատակով․

  1. խմբի ղեկավարներ նշանակել դասավանդողներ-ակումբների ղեկավարներ Աննա Երիցյանին և Կարինե Թևոսյանին․
  2. հաստատել խմբի կազմը (հավելված 1), իրականացվող նախագիծը.
  3. ընդունել ի գիտություն՝ նախագծային խմբի մեկնումը՝ մայիսի 25-ին Երևան-Վարշավա-Փարիզ չվերթով, վերադարձը՝  հունիսի 5-ին՝ Փարիզ-Վարշավա-Երևան չվերթով. սովորողների ճանապարհածախսը՝  ծնողների հաշվին, Ֆրանսիայում խմբի կեցությունը, ուսումնական ծախսերը՝ հրավիրող կողմի հաշվին.
  4. Աննա Երիցյանի և Կարինե Թևոսյանի աշխատանքը այդ ընթացքում  դիտել որպես գործուղում. կրթահամալիրի 2019թ․ ոչ բյուջետային մջոցների հաշվին վճարել ինքնաթիռի տոմսերի արժեքները՝ յուրաքանչյուրին 212.000 դրամ.
  5. դպրոցների ղեկավարներին՝ կազմակերպել Աննա Երիցյանի և Կարինե Թևոսյանի փոխարինումն այդ օրերին.
  6. նախագծի ղեկավարներին՝ ապահովել կրթական փոխանակման նախագծի ամենօրյա լուսաբանումը մասնակիցների բլոգներով, սահմանված կարգով, վերադարձին ներկայացնել ամբողջական հաշվետվություն։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան