ՀՐԱՄԱՆ
06.05.2019թ.
Կրթահամալիրի դասավանդողների խումբը «Ուխտայց Հայոց դրախտը՝ Համշեն և Տայք աշխարհներ» նախագծով մայիսի 9-12-ը լինելու է Թուրքիայում՝ պատմական Համշեն, Տայք։ Ճամփորդությունը դիտել որպես մասնագիտական զարգացման նախագիծ՝ մասնակիցներին մայիսի 10-ին համարելով աշխատանքի մեջ։ Այդ նպատակով.
- նախագծի, ճամփորդության պատասխանատու համարել Ելենա Սարգսյանին.
- հաստատել մասնակիցների ցուցակը (հավելված 1).
- Ելենա Սարգսյանի ներկայացմամբ հաստատել նախագծի աշխատակարգը (հավելված 2).
- դպրոցների ղեկավարներին՝ մասնակիցների ներկայացմամբ կազմակերպել կրթահամալիրում մայիսի 10-ի նրանց փոխարինումը.
- մասնակիցներին՝
- մինչև մայիսի 7-ը հրապարակել մայիսի 13-17-ի՝ ստեղծագործական հավաքի, նախագծային ուսուցման ստուգատեսի իրենց աշխատանքները, լրացնել հավաքի մասնակցության հայտը.
- վերադարձին սահմանված կարգով ներկայացնել հաշվետու տեսանյութ, պատում, ֆոտոպատում, բնության, պատմության հուշարձանների մասին նոր ուսումնական նյութեր.
- նկատի ունենալ, որ ճամփորդությունը կազմակերպվում է Ախթամար տուրի կողմից, մասնակիցների միջոցներով.
- մեկնումը՝ մայիսի 9-ին, Երևան - Արդահան - Օլթի - Թորթումի ջրվեժ - Խախովանք (Սբ. Աստվածածին) - Օշքվանք - Ճորոխ - Արդվին - Խոփա երթուղով, վերադարձը՝ մայիսի 12-ին՝ Խոփա - Շավշատի ամրոց - Տբետի վանք - Դոլիսխանայի եկեղեցի - Դժոխքի ձոր (Արդանուջ) - Արդահան-Երևան երթուղով։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան