• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
03.05.2019թ.

«Մշակութային կամուրջ» պարի փառատոնին մասնակցելու, «Հայ-վրացական» կրթական կամուրջներն ամրապնդելու համար ս․թ․ մայիսի 4-6-ը կազմակերպել Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի սովորողների ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունը Վրաստան, Ջավախք։ Այդ նպատակով.

  1. ճամփորդության ղեկավարներ նշանակել Վարդան Կարապետյանին, Արման Երանոսյանին և Աննա Երիցյանին.
  2. հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ մայիսի 4-ին, ժամը 07.00, Մայր դպրոցի բակից, Երևան-Գյումրի-Ախալքալաք-Վաչիան երթուղով, վերադարձը՝ մայիսի 6-ին, մինչև ժամը 20.00, Վաչիան-Ախալքալաք-Գյումրի-Երևան երթուղով.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Mersedes Sprinter 35 QR 464 մակնիշի մեքենայով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55)
  6. մասնակիցների գիշերակացը կազմակերպել Վաչիան գյուղում, սնունդը, գիշերակացը և ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով.
  7. խմբին որպես մրցանակ տրամադրել 80.000 (ութսուն հազար) դրամ կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Սարատիկյան Էլեն - 10-րդ դաս.
  2. Մարկոսյան Միլենա - 10-րդ դաս.
  3. Պողոսյան Արեն - 10-րդ դաս.
  4. Փափազյան Սոնա - 10-րդ դաս.
  5. Գյոզալյան Մանե - 10-րդ դաս.
  6. Մարգարյան Սարգիս - 10-րդ դաս.
  7. Արզումանյան Անգելինա - 10-րդ դաս.
  8. Ոսկանյան Կարինե - 10-րդ դաս.
  9. Կոստանդյան Գրիգորի - 10-րդ դաս.
  10. Եպիսկոպոսյան Արտյոմ - 10-րդ դաս.
  11. Գիլոյան Հայկ - 10-րդ դաս.
  12. Բեժանյան Սեյրան - 10-րդ դաս.
  13. Գաբրիելյան Լիլիթ - 10-րդ դաս.
  14. Տեր-Դավթյան Մարիամ - 10-րդ դաս.
  15. Քեշիշյան Գեղամ - 10-րդ դաս.
  16. Թովմասյան Էրիկ - 10-րդ դաս.
  17. Խաչատրյան Հակոբ - 10-րդ դաս.
  18. Պողոսյան Մարատ - 10-րդ դաս.
  19. Ջանոյան Էլեն -11-րդ դասարան

Հավելված 2
ԾՐԱԳԻՐ

Օր 1-ին.
04.05՝ Մեկնում
07:00՝ Մեկնում Մայր դպրոցի բակից
Կանգառ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում
12:00-ից՝ Ախալքալաքի մշակույթի տուն, մասնակցություն «Մշակույթի կամուրջ» պարի փառատոնին, այցելություն Թմկա բերդ, Վաչիան գյուղ, շրջագայություն գյուղով և ճամփորդության մասնակիցների բաշխում հասակակիցների տներով։
Թոնրի շուրջ կարդում ենք Չարենց, Տերյան, Թումանյան, Սահյան
Հանգիստ

Օր 2-րդ. 05.05
08:08՝ Վերկաց, նախաճաշ
Շրջագայություն Ախալքալաքով, այցելություն Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցի
Այցելություն Կարծախ, շրջագայություն Կարծախ գյուղում, այցելություն Ջիվանու տուն-թանգարան
Ազգագրական երգերի, պարերի համատեղ ներկայացում- ուսուցում
Վերադարձ Վաչիան
Տպավորությունների ներկայացում և ճամփորդության ամփոփում թոնրի շուրջ
Հանգիստ

Օր 3-րդ. 06.06
Վերկաց, նախաճաշ
Հավաքվել, պատրաստվել
Վերադարձ Երևան՝ Գյումրիում կանգառով