«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Լուսաբանում է Գոհար Եղոյանը.
Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի բացման շնորհանդեսը: Ցուցադրություններից և միջավայրից շատ տպավորված էին մեր բարեկամ-հյուրերը, օրինակ` պոլսահայ ընկերները: Օրվա վերջում նրանց հետ քայլեցինք դեպի Արևելյան դպրոց և Քոլեջ-գինու և խաղողի դպրոց: Զարմացած էին. հարցնում էին` ինչպես՞ կարելի է այսքանը մտածել և ստեղծել, այս տանիքը, այս նկուղը, այս պարտեզը, այս անմահական գինին և մնացածը… Վերջում տիկին Պարսամյանը ասաց` ես հասկցա` այս միջավայրը ձեր սիրո պտուղներն են...