Ներկայացնում է Արև Բալջյանը․
Ճամփորդական նախագիծ:
Քարաշեն տներ, փայտե պատշգամբներ, նեղ անցուղիներ, թեք ու նեղլիկ փողոցներ, ահա այսպիսին է Երևանի սրտում գտնվող, բայց այնքան անտեսված ու լքված Կոնդը, որտեղ իրենց կյանքով, իրենց առօրյա հոգսերով տարված ապրում են մարդիկ՝ կարծես չնկատելով, որ իրենց փոքրիկ քաղաքն օրեցօր կորցնում է իր դեմքը, հմայքը…