Մայր դպրոց, Մարմարյա սրահ, փետրվարի 22, ժամը՝ 15։15
Մասնակիցները՝ Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, կրտսեր դպրոցներ, հյուրեր…..
Բովանդակությունը.
Հայասատանում Հնդկաստանի դեսպանությունը կրթահամալիր այցելելու և կրթամշակութային համագործակցության հայտ է ներկայացրել : Դեսպանի և աշխատակազմի այցելության օրն ու ժամը համընկնում են փետրվարի 22-ի ուրբաթ-պարապմունքին: Կներկայացնեն իրենց կողմից առաջարկվող մասնակցության ծրագիրը:
Պարապմունքի նպատակը՝ ստեղծել հայ-հնդկական կրթամշակութային նոր կամուրջներ : Աննա Երիցյանը աշխատանքի բերումով ծանոթ է դեսպանատան միջմշակույթային կյանքին, կազմակերպում է ուսումնական այց-հանդիպումը:
Աղբյուրը՝ Սյուզի Մարգարյանի բլոգ։