• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռօրյա ճամփորդություն Վայոց Ձորում

Հաշվետու պատումը ներկայացնում է մարզիչ Նաիրա Հարությունյանը․

Հունվարի 20-ին միջին դպրոցի սովորողների և ընկեր Գոհարի հետ ճանապարհ ընկանք` Երևանից-Զանգակատուն-Արենի-Արատես-Արտաբույնք: Գիտեինք, որ հոյակապ ճամփորդություն ենք ունենալու և սպասելիքները արդարացան: Ճամփորդության նպատակը մարզական ձմեռային խաղերն էին, լավաշթխիկի ծեսը, շաբաթ օրվա մկրտության ծեսի բանահավաքչությունը, ձմեռային ֆուտբոլը, այցելություն Արտաբույնքի մատուռները:

Արտաբույնքի միջնակարգ դպրոցի սովորողները իրենց մարզչի՝ ընկեր Ագապիի հետ միացան մեզ,  միասին բարձրացանք դեպի ձնառատ Արատես, մարզական խաղերը միասին անցկացնելու համար: Չէինք պատկերացնում, որ չոր և անհրապույր ճանապարհից հետո, կտեսնենք այսպիսի Արատես: