«Երևան 2800» նախագիծ. Հաղթանակ զբոսայգի
Լուսանկարները՝ ավագ դպրոցի լուսանկարչության խմբի սովորողների
Ղեկավար՝ Անի Սարգսյան
© կինո-ֆոտո 2018
Հաղթանակ զբոսայգի կամ «Մոնումենտ» գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Այգու կառուցման աշխատանքները սկսվել են 1930-ականների վերջին։ Հայրենական մեծ պատերազմից հետո այն վերանվանվել է «Հաղթանակ» այգի։ 1930-ականներին ներկայիս այգու տեղում ամայի տարածք էր։ Այն ծառապատվել է 1930-40-ական թվականներին՝ լենինյան շաբաթօրյակների ընթացքում։ «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին։ Նույն օրն այգում բացվել է Ստալինի արձանը, որի պատվանդանի հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պղնձե արձանն ուներ 17 մետր բարձրություն, որի հեղինակը նկարիչ Սերգեյ Մերկուրովն էր։ 1962 թվականին Ստալինի արձանն ապամոնտաժվել է։ Պատվանդանը հինգ տարի մնացել է դատարկ։ 1967 թվականին Ստալինի արձանի տեղում տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը։ 1970 թվականին հուշահամալիրի շենքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը։ 1955-1956 թվականներին այգում տեղադրվել է առաջին ճոճվող նավակ կարուսելը։ Նաև 1959 թվականին այգում բացվել է «Արագիլ» ռեստորանը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)։ 1958 թվականին սկսվեց «Արևիկ» արհեստական լճի կառուցումը, որը շահագործման հանձնվեց 1961 թվականին։ Լճի հեղինակը ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն էր։ Լիճը կրկնում է Սևանա լճի ձևը։ Ամենախորը հատվածում լճի խորությունը կազմում է 8,5մ։ Լիճը նախատեսված է եղել լողալու համար, սակայն ջուրն օգտագործվել է նաև ոռոգման համար և բուսականության վրա քլորի առկայության վատ անդրադարձի պատճառով, 1969 թվականից արգելվել է քլորի օգտագործումը ջրում, և լճում լողանալը դարձել է անհնարին։ 1985 թվականի մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի 40-ամյակի օրը, տեղի ունեցավ Հերոսների ծառուղու և Անհայտ զինվորի վերակառուցված գերեզմանի (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան) հանդիսավոր բացումը։
Եվա Բերբերյան․ Հաղթանակ զբոսայգի #6
Անուշ Թադևոսյան․ Հաղթանակ զբոսայգի #5
Տիգրան Արամյան․ Հաղթանակ զբոսայգի #4
Էլեն Սարատիկյան․ Հաղթանակ զբոսայգի #3
Ալինա Ալախվերդյան․ Հաղթանակ զբոսայգի #2
Ալլա Բարսեղյան․ Հաղթանակ զբոսայգի #1
Առաջարկում եմ նաև կարդալ․ Հաղթանակ զբոսայգի կամ «Մոնումենտ»` կենդանի պատմություն