«Երևան 2800» նախագիծ
Լուսանկարները՝ ավագ դպրոցի լուսանկարչության խմբի սովորողների
Ղեկավար՝ Անի Սարգսյան
© կինո-ֆոտո 2018
Երևանի Չարենցի և Հերացու փողոցների անկյունում 1967 թվականին բացվեց Երևանի առաջին ու դեռևս վերջին ճոպանուղին: Ճոպանուղու ճաարտարապետներն էին՝ Բաղդասար Արզումանյանն ու Հովհաննես Մարգարյանը: Ճոպանուղու շենքը համարվում է Երևանի խոշոր խորհրդային մոդեռնիստական կառույց: Երևանի ճոպանուղին գործել է 1967-2004 թվականներին։ Այն կապել է Հերացու փողոցը Նորք թաղամասի հետ`օրական տեղափոխելով մոտ 500 ուղևոր։ Ճոպանուղու ուղևորները հիմնականում ուսանողներ էին, քանի որ նրա Կենտրոն թաղամասի կառամատույցը մոտ է գտնվում երևանյան ԲՈՒՀ-երին: 1990-ական թվականներին ճոպանուղին չի աշխատել ընդամենը 6 ամիս: Ճապանուղու ուղևորների մոտ 20-30%-ը անվճար հիմունքներով էին երթևեկում, որոնց երթևեկության համար պետությունը 1999 թվականից ի վեր չէր վճարում, ինչի հետևանքով 2003 թ. տվյալներով պետության պարտքը «Երևանի ճոպանուղի» ընկերությանը հասել էր 7,000,000 ՀՀ դրամի: 2004 թվականի ապրիլի 2-ին, Երևանի կենտրոնից դեպի Նորք բարձրացող ճոպանուղու վագոնը 15 մետր բարձրությունից ընկել է Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակ: Վթարի հետևանքով վագոնի 11 ուղևորներից մահացել է հինգը, որոնցից երկուսը Իրանի քաղաքացիներ էին, մյուսները ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Ներկայումս շենքը լքված և անխնամ վիճակում է, ծառայում է որպես կացարան անօթևանների համար։
էլեն Սարատիկյան. Հերացի փողոց. Երևանի ճոպանուղի #6
Եվա Բերբերյան. Հերացի փողոց. Երևանի ճոպանուղի #5
Ալեն Ավետիսյան. Հերացի փողոց. Երևանի ճոպանուղի #4
Անուշ Թադևոսյան. Հերացի փողոց. Երևանի ճոպանուղի #3
Տիգրան Արամյան. Հերացի փողոց. Երևանի ճոպանուղի #2
Շուշան Ադամյան. Հերացի փողոց. Երևանի ճոպանուղի #1
Կարող եք դիտել նաև «Երեւանի միակ ճոպանուղին՝ կանգնած ու թալանված». Ազատություն TV, 2011թ.
«Երևանում նոր ճոպանուղու կառուցման հարցում այս տարի հստակություն կմտնի». Ազատություն TV, 2018թ.
Կարող եք նաև կարդալ «Երևանի ճոպանուղին այլևս պատմություն է…»
«Օդից կախվածը»