• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրի տիեզերագիտական ճամբարի մասնակցության նախագիծը մեկնարկում է

Իզմիրի տիեզերագիտական ճամբարի մասնակցությունը ամառային ամենահետաքրքիր նախագծերից մեկն է:

Հարգելի՛ սովորող, եթե դու 12-ից 15 տարեկան ես, կարող ես մասնակցել նախագծին և 2019 թ. ամռանը մեկ շաբաթ սեբաստացիական խմբով լինել Թուրքիայի Իզմիր քաղաքում, ՆԱՍԱ-ի տիեզերագիտական ճամբարում, շփվել տարբեր երկրների քո հասակակիցների հետ, ձեռք բերել նոր ընկերներ աշխարհի տարբեր կողմերից։

Ճամբարի մասնակցության հայտը շարադրությունն է. ընտրիր տրված թեմաներից մեկը, մինչև 300 բառանոց անգլերեն շարադրություն գրիր և մինչև դեկտեմբերի  15-ը  ուղարկիր [email protected] հասցեով:

Շարադրության թեմաներն են`

1. I travel through a time travel tunnel
2. My Earth after 300 years
3. Robots – my friends
4. Why is it important to continue space exploration while countries are
suffering starvation and disease?