«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մանկավարժական նորարարության «Բարեկամություն» 2018թ. առաջին ճամբարն է: Ճամբարի մասնակիցները ՀՀ Շիրակի, Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի մարզերից, Երևանից, Արցախից և Վրաստանից մանկավարժական աշխատողներ և սովորողներ են, որ ծանոթանում են կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, ներկայացնում իրենց փորձը, կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների հետ մասնակցում ուսումնական նախագծերի, քննարկումների:
Ճամբարի գործունեության լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, «Բարեկամություն» բլոգում, մասնակիցների ուսումնական բլոգներում։
Մարտի 28-ին՝ 13:30, Ձեզ հրավիրում ենք կրթահամալիրի Մայր դպրոց՝ «Սեբաստացիներ» համերգասրահ, ճամբարի ամփոփմանը։
Հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25, հեռախոս՝ 74 72 46, 094 208440
Նյութի լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի