• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փետրվարի 16

Մայր դպրոց, Մարմարյա սրահ, ժամը՝ 15։15

Ծրագրում՝ 

  • Երգով՝ 
    Օղորմի տի տամ, օղորմի
    Էն խանում Ծովինարին.
    Օղորմի տի տամ, օղորմի
    Էն Սանասարին, Բաղդասարին.
    Օղորմի տի տամ, օղորմի
    Էն Դեղձուն-Ծամին.
    Օղորմի տի տամ, օղորմի
    Ականջ արողներու անցավորներին։
  • Էպոսի ընթերցանության նախագծային ֆլեշմոբ. 4-5-րդ դասարանցիներ
  • Միասնական պարերգ «Զար զընգը»
  • Միասնական ընթեցանություն
    Գո՛ւսաններ, դուք բարով էկաք.
    Իմ սիրտ քանց կաթն անարատ էր,
    Մերան թալիք, մակարդիք։
    Իմ սիրտ քանց Սասնա բերդն ամուր էր,
    Քլունգ առաք, իմ հիմ քանդեցիք։
  • Պար «Կարնո քոչարի»
  • Միասնական ընթեցանություն
    Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
    Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
    Հետո դարձյալ կըռիվ կանենք,
    Եթե կըռիվ կուզես կըրկին...
  • Միասնական պարերգ «Ելնինք էրիշտի վրեն»
  • Միասնական ընթեցանություն
    - Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
    Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
    Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
    Ու դուրս արի լույսն արևի...
  • Միասնական պարերգ «Ցոլակով յար ջան, արի՛»
  • Միասնական ընթեցանություն
    Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
    Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
    Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
    Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
    Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...
  • Պար «Յարխուշտա»
  • Միասնական ընթեցանություն
    Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի,
    Սասնա Ջոջ տնեն անմաս եմ, էլի,
    Աշխրքի էրեսեն անմաս եմ, էլի։
    Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի...
  • Միասնական պարերգ «Վեր էլի, հա՜յ, վեր էլի,»
  • Միասնական ընթերցանություն
    Ուրբաթե ուրբաթ,— կասեն,—
    Ջուր կը գա, կաթի էդ քարեն։
    Կասեն՝ Մհերի ձիու ջուրն է։
    Ու ամեն ճամփորդ՝ ուրբաթ օրեր
    Կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոցն էդ քարեն։
  • «Դիջիթեք 2018» արդյունքների ամփոփում
  • Միասնական պար «Մշու խռ»

Պարուսույց՝ Ալեքսանդր Սարգսյան
Երաժշտության ուսուցիչներ՝ Մարինե Մկրտչյան, Աննա Երիցյան, Մարիամ Մնացականյան, Մարինե Ոսկանյան, Նարինե Դավթյան, Հասմիկ Մաթևոսյան
Ընթերցավարներ՝ Նունե Մովսիսյան, Թամար Ղահրամանյան, Կարինե Պետրոսյան, Մարինե Ամիրջանյան, Հասմիկ Թոփչյան, Ելենա Սարգսյան, Քրիստինե Շահբազյան, Արմինե Աբրահամյան, Հռիփսիմե Գալստյան, Գոհար Բալջյան
Կենդանի նվագակցությունը՝ ազգային-գործիքային համույթի, գեղ. ղեկ.՝ Մարիամ Մնացականյան

Լուսանկարաը՝ Նունե Խաչիկօղլյանի
Փետրվարի 10-ի համայնքային տոնից