• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ-վրացական հանրակրթական կամուրջների Գյումրու ակումբ

Ակումբը ստեղծվել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ», «Ուսումնական Գյումրի» նախագծերով, կրթահամալիրի և Գյումրու երիտասարդական պալատի համագործակցությամբ։ Գործում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հովանավորությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի  առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ։

Ակումբում վրացերենի առաջին պարապմունքը եղել է 2018թ. հունվարի 18-ին։ Վրացերենի ուսուցիչը՝ Ալլա Հովհաննիսյան։

Ակումբը գործում է Գյումրու Երիտասարդական պալատում (Աբովյան 133/3), օգտվում պալատի ուսումնական միջոցներից։ Կրթահամալիրն աջակցում է ակումբում վրացերենի ուսուցմանը ծրագրային-մեթոդական հարցերում, ապահովում ակումբի սովորողների ներառում հայ-վրացական հանրակրթական կամուրջների նախագծերում՝ կրթահամալիրում, Վրաստանում՝ Սամցխե-Ջավախքում, Թբիլիսիում, այլ վայրերում, որտեղ հայ-վրացական հանրակրթական կամուրջների ակումբներ կստեղծվեն։ Ակումբի համակարգողներն են Գյումրիում՝ Լիլիթ Մակարյանը, կրթահամալիրում՝ Լուսինե Բուշը։

Ակումբի օրացույց

  • Վրացերենի ուսումնական պարապմունքներ Գյումրիում՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ
  • Ակումբի եռօրյա նախագիծ կրթահամալիրում՝ փետրվար
  • «Հայ-վրացական հոգևոր կապեր. հոգևոր զրույցներ» նախագծով ուսումնական ճամփորդություն Սամցխե-Ջավախք՝ ապրիլ
  • Վրացերենի օրեր կրթահամալիրում. ակումբի կլոր սեղան՝ ապրիլի 9-14
  • Ակումբի կլոր սեղան Թբիլիսիում՝ հոկտեմբեր
  • Ակումբի մասնակցություն Գյումրիում «Ուսումնական Գյումրի» ծրագրի նախագծերին 
  • Ակումբի մասնակցություն կրթահամալիրում իրականացվող նախագծերին

Լուսանկարը՝ Գոռ Խլոյանի