• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բակուրիանիում ձմեռային մանկավարժական ճամբարի մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
21․12.2017թ.

Կրթահամալիրը Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիությունից դեկտեմբերի 22-24-ին Բակուրիանիի ձմեռային մանկավարժական ճամբարին 6 հոգիանոց խմբով մասնակցության հրավեր է ստացել։
Այդ նպատակով․

  1. հաստատել ճամբարի մասնակիցների խումբը (հավելված)․
  2. խմբի ղեկավար նշանակել Տաթև Աբրահամյանին․
  3. ճամբարի մասնակցությունը խմբի համար դիտել որպես Ձմեռ պապի մրցանակ.
  4. խմբին՝ պատրաստ լինել ճամբարում մանկավարժական քննարկումների ժամանակ ներկայացնելու կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը տեսանյութերով, mskh.am ցանցի նյութերով․
  5. խմբի մեկնումը Թբիլիսի` դեկտեմբերի 22-ին, ժամը 6:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Երևան - Սևան – Դիլիջան - Բագրատաշենի անցակետ - Թբիլիսի երթուղով,  վերադարձը՝ Թբիլիսի – Բագրատաշենի անցակետ – Այրում – Վանաձոր – Սպիտակ – Երևան երթուղով, դեկտեմբերի 24-ին, ժամը՝ մինչև 20:00.
  6. մասնակիցների տեղափոխումը Թբիլիսի կազմակերպել Mazda mpv 35 NL 573 մակնիշի մեքենայով, վարորդ` Վահագն Սիրեկանյան, կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության միջոցով․
  7. տեղափոխմանումը Թբիլիսի-Բակուրիանի և վերադարձը, գիշերակացը և սնունդը ճամբարում կազմակերպում է հրավիրող կողմը, մասամբ՝ մասնակիցները․
  8. դպրոցների ղեկավարիներին՝ կազմակերպել նախագծի մասնակիցների ուսումնական աշխատանքի փոխարինումը դեկտեմբերի 22-ին։

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Տաթև Աբրահամյան – ղեկավար
  2. Միքայել Ղազարյան – մազադպրոցի ղեկավար
  3. Տաթև Համբարյան - մարզիչ
  4. Արև Բալջյան – տեխնոլոգ-ուսուցչի օգնական
  5. Անահիտ Ամիրխանյան - դաստիարակ
  6. Վարդուհի Օսիպով - դաստիարակ