• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
11․10․2017թ․

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված «Վահան Ասատրյան» հուշամրցաշարին մասնակցելու համար Մարտունու թիվ 1 ավագ դպրոցի բասկետբոլի թիմը (հավելված 1) 2017թ. հոկտեմբերի 12-13-ին լինելու է Երևանում: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Նաիրա Հարությունյանին և Ալինա Թումասյանին, բասկետբոլի ակումբի անդամներ․
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների կազմած ծրագիրը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել  բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Դավթյան Վարդան – մարզիչ
  2. Դավթյան Արթուր - 9-րդ դաս.
  3. Բաղիշջանյան Ջոն - 10-րդ դաս.
  4. Մնացականյան Իսահակ - 10-րդ դաս.
  5. Զիրոյան Հովակիմ - 11-րդ դաս.
  6. Ալեյան Հենրիկ - 11-րդ դաս.
  7. Ժամհարյան Արայիկ - 9-րդ դաս.
  8. Ժամհարյան Ալիկ - 12-րդ դաս.
  9. Խլոյան էրիկ - 11-րդ դաս.
  10. Դավթյան Էրիկ - 9-րդ դաս.

Հավելված 2

Հոկտեմբերի 12

14:00   Դիմավորում, կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում, տեղավորում
14:30   Ճաշ, հանգիստ Արևմտյան դպրոցում
15:15   Մասնակցություն մեդիուրբաթին
16:00   Բասկետբոլի մրցաշարի մասնակցություն Մայր դպրոցի մարզադահլիճում. սեբաստացի, չարենցավանցի, մարտունեցի մարզիկներ
18:00   Շրջայց դպրոց-պարտեզում, այցելություն Ագարակ
18:30   Լողի պարապմունք Արևմտյան դպրոցի ծածկած լողավազանում․ պատասխանատու՝ Տաթև Համբարյան
19:00   Ընթրիք Արևմտյան դպրոցում
21:00   Հանգիստ

Հոկտեմբերի 13

9:00   Ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոց- պարտեզում
10:00   Նախաճաշ Արևմտյան դպրոցում
11:45  Համատեղ ծառատունկ-նախագիծ Վահան Ասատրյան պուրակում
12:30   Կավագործության բաց դաս
13:00   Ֆիլմի դիտում աստղացուցարանում
14:00   Ճաշ Մայր դպրոցում
15:30  Բասկետբոլի մրցաշարի մասնակցություն Մայր դպրոցի մարզադահլիճում. սեբաստացի, չարենցավանցի, մարտունեցի մարզիկներ
17:30 Ընթրիք Արևմտյան դպրոցում
18:00   Ճանապարհում