• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները «Թի-Էս-Դի» ընկերությունում

Սույն թվականի հունվարի 25-ին 4-րդ ամենամյա բնագիտա-տեխնիկական ստուգատեսի շրջանակներում Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս (TSD) ընկերության արտադրամաս այցելեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները: Այցի ընթացքում աշակերտներն անմիջականորեն մասնակցեցին արտադրության գործընթացին և իրենց սեփական ձեռքերով հավաքեցին պլանշետներ: Արդեն իսկ պատրաստի պլանշետները տրամադրվեցին կազմակերպիչներին՝ ստուգատեսի հաղթողներին որպես մրցանակ շնորհելու նպատակով: Հունվարի 26-ին, նույն ստուգատեսի շրջանակներում «Թի-Էս-Դի» (TSD) ընկերության գիտահետազոտական խմբի աշխատողները կայցելեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ վարպետության դասեր իրականացնելու նպատակով:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց

Աղբյուրը՝ «ԱրմԹաբ» ընկերության ֆեյսբուքյան էջ