• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վանաձորից եկած մեր հյուրերն արդեն կրթահամալիրում են

Այսօր` հունվարի 25-ին, բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում հյուրընկալեցինք ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի, Վանաձորի թիվ 1, թիվ 18 և «Էվրիկա» դպրոցի տարատարիք սովորողների: Հասմիկ Նալբանդյանի և Արման Երանոսյանի ուղեկցությամբ շրջեցինք Մայր դպրոցի բնագիտական լաբորատորիաներով, այցելեցինք մարմնամարզական կենտրոններ, խեցեգործարան, Ավագ դպրոցի ընթերցասրահ… Մեր շրջայցը շարունակեցինք Նոր դպրոցում. հյուրասիրություն թեյի և թխվածքի սեղանի շուրջ, շրջայց դպրոցի տարածքում, ծանոթություն կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերին:
«Հակոբ Հակոբյան» բնագիտական լաբորատորիայում մեզ սպասում էր ընկեր Գնելը՝ 3Dտպիչի աշխատանքը սովորողներին ներկայացնելու: Այս պահին 3Dտպիչի աշխատանքը ներկայացնող ուսումնական պարապունքը ընթացքի մեջ է և խոստանում է հետաքրքիր արդյունքներ:

Լուսաբանումը՝10-րդ դասարանի ֆիզիկայի ընտրությամբ խմբի

Համակարգող՝  Աննա Մաթևոսյան