• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը

 Հեղինակի կողմից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 26 ուսումնական տարիներ եմ անցկացրել որպես անգլերենի դասավանդող: Աշխատանքային գործունեության ամբողջ ժամանակահատվածում կրթահամալիրը իմ մասնագիտության մեջ նորանոր բացահայտումներ անելու, ինքնակրթվելու, ստեղծագործելու լայն հնարավորություններ է տվել: Շնորհակալ եմ մեր մանկավարժական «Դպիր» էլեկտրոնային ամսագրին, որտեղ պարբերաբար հրապարակվել են իմ հոդվածները, և հիմա, երբ արդեն տարբեր տարիների ընթացքում հրապարակումների  քանակը զգալիորեն մեծացել է և երբեմն դժվար է լինում գտնել տվյալ պահին ինձ անհրաժեշտ հոդվածը, որոշեցի խմբավորել բոլորն ըստ ուղղվածությունների և հանձնել մեր մեդիագրադարանին՝ էլեկտրոնային գիրք ստեղծելու համար: Կարծում եմ, որ այս էլեկտրոնային գիրքը կերևակի իմ աշխատանքային կյանքի հետքը:

Գիրքը մեծ ակնածանքով պարուրված հարգանքի, սիրո ու երախտագիտության տուրք է Մխիթար Սեբաստացուն, որի անունն է կրում մեր կրթահամալիրը: Մխիթար Աբբահոր մեծ առաքելության մասին իմ հոդվածը գրքի առաջնորդողն է: