• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր այսօրվա զբոսանքը

Ժյուրիի անդամների հարցումներից հետո մենք բաժանվեցինք` Միսս Մայան, Արտաշեսը, Թադևոսը և Գոռը գնացին էքսկուրսիա` դեպի քաղաք, իսկ ես ու տիար Կոստյան գնացինք Վրաստանի նախագահի նստավայրը: Տեղի անձնակազմը մեզ ծանոթացրեց նստավայրի շրջակայքին, և հետո մենք մտանք այն շենքը, որտեղ աշխատում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Ցավոք սրտի, մենք նրան չտեսանք, քանի որ նա զբաղված էր: Այդ ամենից հետո մենք գնացինք զբոսայգի, որտեղ կար փարթամ բուսականություն, կային գրավիչ կարուսելներ, և մենք շտապեցինք նստել:

Եվ մենք երկար և լավ ժամանակ անցկացրեցինք այնտեղ: