• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան 6-րդ հավաքի վերջին օրը

Այսօր Մեդիա կենտրոնում մայիսյան 6-րդ հավաքի վերջին օրն էր: Առավոտյան ժամը 9-ից բոլորը քիչ-քիչ հավաքվում էին, իսկ ժամը 10:00-ին սկսվեց հավաքը: Տիար Բլեյանը ներկայացրեց կրթահամալիրի տարբեր ծրագրեր, որոնք առաջիկայում պետք է իրականանան կրթահամալիրում: Մեդիակենտրոնը ներկայացվեց որպես կրթահամալիրի 2-րդ կենտրոն, որտեղ ամռանը պետք է իրականացվեն մի շարք ծրագրեր:

Վանաձորի թ. 19 դպրոցի ուսուցչուհի  Անուշ Թորոսյանը պատմեց իր տպավորությունների մասին: Կրթահամալիրի ուսուցիչները ևս ներկայացրին իրենց կարծիքը, տպավորությունները:

Սարգիսը ներկայացրեց կայքի հեռախոսային տարբերակը և պատասխանեց հուզող հարցերին: Շատերը հենց տեղում բջջային հեռախոսներով մտան կայք և ցույց տվեցին, թե ինչպես է կայքն աշխատում:

Ընդմիջումից հետո Մեդիակենտրոնի նոր կինոսրահում դիտեցինք «ժանգոտ դդում» փառատոնի գովազդային հոլովակը:

Հավաքը ամփոփվեց, առաջիկա շաբաթվա ընթացքում մեդիակենտրոնում նախատեսվում են կրթահամալիրի ընդունելության, կրթահամալիրի դպրոցների, ամառային աշխատանքի մասին նոր ներկայացումներ (պրեզենտացիաներ):