• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր հյուրը Վանաձորից է

Վանաձորի մեր հյուրի հետ ուղևորությունը շարունակվում է: Մենք հյուրի հետ գնացինք Գեղարվեստի դպրոց` ծանոթանալու նպատակով: Հյուրը եղել էր Նոր դպրոցում, Բ4 դպրոց-պարտեզում, իսկ այժմ հերթը Գեղարվեստինն էր: Անուշը մասնագիտությամբ ինֆորմատիկայի ուսուցչուհի է: Նա տեսնելով դպրոցի պատերի նկարազարդումները, լուսամփոփների մտահաղացումը և ապագա քանդակագործների աշխատանքները` հիացմունք ապրեց: Մենք շրջեցինք դպրոցով մեկ և ծանոթացանք աշակերտների գործունեությանը: Նրան  շատ դուր եկավ այն փաստը, որ մեր կրթահամալիրում ուսանում են ներառական երեխաները: