• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գնացինք միջանցքով, վերադարձանք տանիքով

 

Այսօր երկրորդ դասը մեզ մոտ համաշխարհային պատմության դասն էր։ Պատրաստվում էինք, որ դաս անեինք, մեկ էլ ընկեր Արտակն ասաց, որ գնում ենք միջին դպրոցում շրջելու և տեսնելու, թե ինչպես են անցնում մեդիադասերը։ Մի քանի դասարաններում եղանք։ Աշակերտները աշխատում էին էլեկտրոնային գրատախտակով։ Մի դասարանում ռուսերենի դաս էր, և նրանք ձայնագրիչով ձայնագրում էին իրենց կարծիքները տարբեր հարցերի շուրջ։ Մյուսում անգլերենի դաս էր, իսկ նրանք շարադրություն էին գրում՝ օգտվելով էլեկտրոնային գրատախտակից։ Հետո գնացինք ջերմոց, ծանոթացանք նրանց աշխատանքին։ Ամենահետաքրքիրն այն էր, որ ավագ դպրոց վերադարձանք տանիքով։