• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր դպրոցը`հին ու նոր աչքերով (մայիսյան հավաքի շրջանակում)

Այսօր հավաքի երկրորդ օրն է: Մենք` սոցիոլոգիական ուսումնասիրության խմբի  մասնակիցներս, ուղևորվեցինք Նոր Դպրոց: Այնտեղ մեզ  շատ բարեհամբույր դիմավորեցին: Մենք շրջեցինք ամբողջ դպրոցով, ականատես եղանք անհատական համակարգիչները գործածող երեխաների հմտություններին, տեսանք երեխաների ձեռքերով մշակված  այգին:

Զարմանալի էր: Ամենուրեք հայելիներ էին: Ըստ Տիկին Նառայի, այդ հայելիներh ազդում են երեխայի ինքնազգացողության, «ես»-ի զարգացման վրա, քանի որ երեխան իրեն շատ հաճախ է տեսնում կողքից և փորձում է շտկել իր պահվածքը: Հայելիները նաև ազդում են աղմուկի վրա, քանի որ կլանում են աղմուկը:

Շատ գեղեցիկ և խնամված էին նրանց այգիները` թե´ ներքին բակը և թե´ ներսի պարտեզը: Մենք տեղեկացանք, որ այգիներում ծառերը, թփերը և ծաղիկները տնկում ու խնամում են երեխաները: Ուշագրավ է, որ երեխաներից յուրաքանչյուրն ունի իր ծառը, և դա նպաստում է շրջապատի բարեկարգմանը, բնության հանդեպ սերը և պատասխանատվությունը:

Ելենայի մեջ արթնացան հիշողությունները: Նա հիշեց իր առաջին դասասենյակը, դպրոցի նախկին տեսքը: Նա ճշգրիտ նկատեց դպրոցում կատարված փոփոխությունները, վերհիշեց իր առաջին ուսուցչին և իրենց հետ կատարված զավեշտալի պատմություններ:

Այյյ, այսպիսի դպրոց ունենք մենք….