• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան հավաքը` երկրորդ օր

 

Մայիսյան հավաքի երկրորդ օրը մերկրթահամալիր հյուր էր եկել տիկին Անուշը` Վանաձորից:

Նա և ընկեր Յուրան սկզբում եկան info.mskh-ի գրասենյակ, որտեղ ընկեր Հասմիկը մեր հյուրին ծանոթացնում էր կայքի հետ: Նա մանրամասն բացատրեց , թե ինչպես են մեր դպրոցի աշակերտները ձայնագրվում, կայքում այդքան նյութ տեղադրում և այդ ամենը անում մեկ օրում: Ահա և մենք շարժվեցինք Նոր դպրոց: Ճանապարհին տիկին Անուշն ասաց, որ նա կուզեր լինել մեր փոխարեն և հաճախել այս դպրոց: Հասանք Նոր դպրոց-պարետզ: Մեզ միացան տիար Բլեյանը և ավագ դպրոցի աշակերտները:Մենք մտանք բոլոր 1-ին դասարանները: Տիկին Անուշը անընդհատ հիացմունքի խոսքեր էր ասում, ամեն քայլափոխին զարմանում էր տեսածից: 1-ին դասարանցիները երբ տեսան հյուրերին, շատ աշխուժացան և մոռացան դասի մասին: Շարունակությունը միջին դպրոցում. Սպասեք լուրերին: