• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երբ հաղթում ես ինքդ քեզ...

Նվաճված բարձունքների թվին ավելացավ ևս մեկը՝ Թրասարը: Առավոտյան եկեղեցու բակում էինք՝ զվարթ և անասելի հետաքրքրությամբ լցված: Ճանապարհ ընկանք՝ սպասելով արակածային ու անկրկնելի իրադարձությունների: Իսկ երբ ճանապարհին երևաց Թրասարը, հուզմունքն ու սպասելիքները կրկնապատկվեցին: Լեռան ստորոտին, երբ թաքնվել էր Թրասարի գագաթը, մի փոքր զրուցեցինք և հաստատ որոշեցինք. հաջորդ բարձունքը Արագածն է լինելու:  Ճանապարհը մեզ տարավ դեպի վեր, ինչքան հանարավոր է բարձր. մի փոքր էլ և երևաց Թրասարի թաքնված գագաթը: Միմյանց օգնելով, իրար ձեռք բռնած և անհամբեր՝ կանգնեցինք սարի ամենաբարձր հատվածում: Գագաթից գեղեցիկ տեսարան էր բացվում՝ երևում էին մոտակա գյուղերը, լեռները և բաց կապույտ երկինքը: Սկսեցինք զրուցել նավաճված և դեռ չնվաճված բարձունքների մասին, վերհիշեցինք նախորդ ճամփորդությունները, անցած դժվարությունները. ոմանց համար հասարակ խոսք ու զրույց, իսկ մեզ համար՝ այնքան կարևոր: 

Սարի գագաթին մի տեսակ այլ են զգացողություններդ: Մի փոքր առաջ դու ներքևում էիր, հիմա այստեղ ես, դու նվաճեցիր, դու հաղթեցիր ինքդ քեզ , քո ծուլությունը, հիմա գագաթին ես: Օդում մի տեսակ ջերմություն է տարածվում, անասելի թարմություն կա. ինքնաբերաբար սկսում ես ոչ թե շնչել, այլ վայելել օդը: 

Տպավորությունները շատ են, օրը հագեցած և բացահայտումներով լի էր: 

Այսօրվա արշավը սիրով նվիրում ենք տիար Բլեյանին: