• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթապահի օրագիր

Առավոտյան՝ ժամը 10-ին, սկսեցի հերթապահությունս: Նախքան հերթապահության գալը մեկ անգամ ևս աչքի տակ էի անցկացրել  ուսումնական պլանները, օրակարգերը, ծանոթացել ընդունելության կարգերին: Օգոստոսի 2-ն էր, բայց Մայր դպրոցում ինչպես միշտ աշխուժություն էր տիրում, կրտսեր դպրոցի ճամբարականները մասնակցում էին ընդհանուր պարապմունքին, որից հետո մեծ մարզասրահում մարզվում: Շատ էր նաև ընդունելությամբ հետաքրքրվողների թիվը:10:30 մի ծնող զանգահարեց Ավագ  դպրոցում ներառական կրթության համար (երեխան շարժողական խնդիրներ ուներ): 11:00 մոտեցան 10–րդ դասարանի ընդունելության համար, մանրամասն ներկայացրեցի ուսումնական պլանը, ծրագրերը, նախագծերը, օրացույցը և ուղեկցեցի գրասենյակ:

Անի Ավթանդալյան, 186  դպրոցից, 9-րդ զանգված, կմասնակցի մուտքի ճամբարին
Դիմորդ  Քոլեջի համար, հասցեի տրամադրում
Դիմորդ 12–րդ  դասարան, հեռավար ուսուցման  համար
Խաչատրյան Էլինա, 10–րդ դասարանի համար, Սախարովի անվան դպրոցից
Այվազյան Գոռ, 10–րդ դասարանի համար, 181 դպրոցից
Էրիկա-Լիլի Ներսեսյան, 10 –րդ դասարանի համար, Ղազարոս Աղայանի անվան դպրոց

Հերթապահությունս անցավ աննկատ և կարծում եմ արդյունավետ: